Հայաստանում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ

Հայաստանում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ

ՀՀ–ում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ (ԱԱԲԹ)։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Արագ արձագանքման բժշկական խումբը (ՀՀ ԱԱԲԽ) կարող է ներգրավվել ինչպես ՀՀ–ում արտակարգ իրավիճակների հետևանքով տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Ըստ ընդունված որոշման` այս խումբը պետք է լինի ինքնաբավ (self sufficient), այսինքն` հագեցած լինի անձնակազմով, գույք–սարքավորումով, սնունդով և այլն, ունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած վայրում տեղակայվելու և տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար: