Հաստատվեց օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը

Հաստատվեց օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը

Կառավարությունը հաստատեց Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը ստեղծում է իրավական հիմք մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունների գնահատման նորարար մեխանիզմների ներդրման, միջազգային չափանիշներին համահունչ գիտական և մոնիթորինգային մոտեցումների ամրագրման համար։

Որոշմամբ սահմանվում են մթնոլորտային օդում առկա աղտոտիչների՝ հատկապես ծծմբի և ազոտի միացությունների, ազդեցության գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով դրանց կողմից առաջացվող.

  • հողի թթվայնացում,
  • ջրային էկոհամակարգերի էվտրոֆացման,
  • բուսականության վնասում,
  • կենսաբազմազանության նվազում։

Նախագիծը ներառում է՝

  • աղտոտող (վնասակար) նյութերի կրիտիկական մակարդակների սահմանում՝ համաձայն ICP Vegetation և համապատասխան ԵՄ ուղեցույցների,
  • էկոհամակարգերի կրիտիկական բեռնվածության հաշվարկման մեթոդաբանություն՝ հիմնված ICP Modelling and Mapping և պարզ զանգվածային հաշվեկշռի SMB (Simple Mass Balance) մոտեցումների վրա,
  • ազդեցությունների գնահատման և ռիսկերի վերլուծության չափորոշիչներ,
  • տարածական քարտեզագրման և մոնիթորինգի պահանջներ՝ համապատասխան EMEP/UNECE պահանջներին։