ՀՀ Ազգային ժողովը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք փոփոխությունների

ՀՀ Ազգային ժողովը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք փոփոխությունների

Ազգային ժողովը փետրվարի 11-ի հերթական նիստում հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների։

Մասնավորապես, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել են հետևյալ օրինագծերը.

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին,

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

«Ջրային օրենսգրքում» և «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը,

«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Վավերացվել են նաև մի շարք միջազգային համաձայնագրեր.

Հայաստանի կառավարության և Հունաստանի կառավարության միջև մշակութային արժեքների գողությունը, ապօրինի պեղումները, անօրինական ներկրումը, արտահանումը և սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու, ինչպես նաև դրանք ծագման երկիր վերադարձնելու մասին համաձայնագիրը,

«Չափերի և կշիռների միջազգային բյուրոյին անդամակցելու մասին» և «Կանոնակարգված չափագիտության միջազգային կազմակերպությանն անդամակցելու մասին» համաձայնագրերը,

Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագրի» վարկային համաձայնագիրը,

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հետևյալ նախագծերին.

Դրանց թվում են՝

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին,

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: