ԷՆ տարբեր պաշտոնյաների, աշխատակիցների անուններով բացվել են կեղծ օգտահաշիվներ
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ գերատեսչության աշխատակիցների անուններով բացվել են կեղծ օգտահաշիվներ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարբեր պաշտոնյաների, աշխատակիցների անուններով բացվել են ԿԵՂԾ օգտահաշիվներ մի շարք սոցիալական հարթակներում (Facebook, WhatsApp, MAIL)։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ էկոնոմիկային նախարարությունը։
«Խնդրում ենք կասկածելի նամակներ ստանալու դեպքում ստուգել էջերի իսկությունը, չփոխանցել որևէ անձնական տվյալ և չբացել կցված հղումները կամ ֆայլերը։
Ցուցաբերեք առավելագույն զգոնություն և հետևեք տեղեկատվական անվտանգության հիմնական կանոններին: