Աքորի դպրոցը շահագործման կհանձնվի 2027-ին

Աքորի դպրոցը շահագործման կհանձնվի 2027-ին
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հրապարակում է կատարել մարզի ևս մեկ գյուղում դպրոցաշինության ընթացքի մասին:
«Իմ թիկունքում շուրջ 2600 բնակիչ ունեցող Աքորի գյուղի գործող վթարային դպրոցն է, կողքիս` կառուցվող նոր կրթահամալիրը` 6 մլն դոլար արժեքով։ Կառավարությունը վթարային, քարուքանդ դպրոցները մեկ առ մեկ վերածում է դառը հիշողության՝ միջոց չխնայելով աշակերտներին գերժամանակակից կրթահամալիրներով ապահովելու համար»,- նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Աքորի բնակավայր աշխատանքային այցի ընթացքում:
Կրթահամալիրը նախատեսված է 480 աշակերտի համար։ Այն կունենա ռոբոտաշինության սենյակներ, լաբորատորիաներ, փակ մարզադահլիճ, ֆուտբոլի ու բասկետբոլի բաց մարզահրապարակներ։
Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2027 թվականին: