Մեր ջրերը կպահենք մեր երկրի սահմաններում՝ ի նպաստ մեր բնության ու մեր հողագործի․ Արամազդ Ղալամքարյան
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, ՖԲ իր էջում գրել է․
«Ազգային ժողովում այսօր 2-րդ ընթերցմամբ ներկայացրեցի երկու օրենսդրական փոփոխություն։
Գուցե ոլորտից հեռու մարդկանց աչքին այս նախագծերը կարեւոր չթվան, բայց հավաստիացնում եմ, որ բազմահազար ջրօգտագործողներ գարնան որոշակի օրերի (վարարումների օրերին) օգտվելու են պետության կողմից անհատույց ձեւով իրենց հասցված ոռոգման ջրից, մեր ստորերկրյա ջրավազանը լիցքավորվելու է լրացուցիչ ջրածավալներով, ինչը նշանակում է, որ պակաս ջուր պետք կլինի ոռոգման սեզոնին, իսկ մեր խորքային հորերում ջրի մակարդակը կբարձրանա։ Մայր Արաքսը կօգնի, որ ավելի պատրաստ վիճակում դիմավորենք սեզոնը։
Մեր ջրերը կպահենք մեր երկրի սահմաններում՝ ի նպաստ մեր բնության ու մեր հողագործի, ու սա կարեւոր է»։
ՀԳ. ԱԺ նիստի հղումը