Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վիեբկե Շլոյեմերին

Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վիեբկե Շլոյեմերին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի և Արևմտյան Բալկանների տարածաշրջանային տնօրեն Վիեբկե Շլոյեմերին։
 Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական վերջին զարգացումները, անդրադարձել ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին։
 Կողմերը կարևորել են Հայաստանում մասնավոր ներդրումների ընդլայնմանն ուղղված բարեփոխումների իրականացումը՝ ընդգծելով պետություն-մասնավոր գործընկերության առանցքային դերը երկրի տնտեսական առաջընթացի և ենթակառուցվածքների արդիականացման գործընթացում։ Այդ համատեքստում ընդգծվել է նաև ՊՄԳ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, դպրոցաշինության, ճանապարհաշինության և կոյուղաջրերի կառավարման ոլորտներում անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն տրամադրելու կարևորությունը։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերությունների արդյունավետ կառավարման, գործարքների թափանցիկության բարձրացման և այդ ուղղությամբ միջազգային լավագույն փորձի կիրառման հնարավորություններին։
🔹 Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը ՊՄԳ կիրառման հնարավորությունների շուրջ՝ միտված համատեղ օրակարգի լիարժեք իրականացմանը և գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդմանը։