Վրաստանի հետ համատեղ մաքսակետ ունենալու հարցն ենք քննարկում, Իրանի հետ՝ պարզեցված մաքսային միջանցքի. ՊԵԿ նախագահ

Վրաստանի հետ համատեղ մաքսակետ ունենալու հարցն ենք քննարկում, Իրանի հետ՝ պարզեցված մաքսային միջանցքի. ՊԵԿ նախագահ

Միջազգային համագործակցության ոլորտում առավել ակնառու են մեր հարևանների հետ աշխատանքները, մասնավորապես, Վրաստանի հետ համատեղ մաքսակետի պրոյեկտն է ամենաէականը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Բացի այդ, Իրանի հետ պարզեցված մաքսային միջանցքի և նախնական տեղեկատվության փոխանակման համակարգերի ուղղությամբ աշխատանքներ են, որոնց ուղղությամբ էական առաջընթաց ունենք։ Մյուսը Երևանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի վարկի ստորագրումն է, և իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկել ենք շատ մեծ համագործակցություն, մասնավորապես մաքսային առանձին սարքավորումների ուղղությամբ, որոնք աստիճանաբար կիրացվեն և կներդրվեն մեր համապատասխան կետերում և կենտրոններում»,–ասաց նա։

ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ ներդրվելու է առցանց ՀԴՄ-ի համակարգը, որը ենթադրելու է տարիների ընթացքում ամբողջությամբ ներկա ՀԴՄ-ի համակարգի փոխարինում առցանց գործիքով: