ԱՄՆ–ի համագործակցությամբ մոնիտորինգի կենտրոն ենք հիմնելու և հսկելու ենք բոլոր ռենտգեն սարքերը. ՊԵԿ նախագահ

ԱՄՆ–ի համագործակցությամբ մոնիտորինգի կենտրոն ենք հիմնելու և հսկելու ենք բոլոր ռենտգեն սարքերը. ՊԵԿ նախագահ

Մաքսային մասով անցած տարի գործարկվեց ծանուցման համակարգը, որը ամբողջությամբ հեռավար թույլ է տալիս մաքսային գործընթացների մեծ մասը կազմակերպել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Մեկնարկել ենք շատ կարևոր մեծ ռեֆորմներ 2025 թվականին, դրանցից մեկը ցամաքի միասնական նոր էլեկտրոնային պլատֆորմ է, մյուսը էգզիմ տեղեկատվական հարթակն է, որը շուտով կգործարկենք և դա էլ իր հերթին հեղափոխական նշանակություն ունի և հանրությունը և ԱՏԳ մասնակիցները կտեսնեն, թե ինչքան առի տեղեկատվություն ենք մենք թվայնացնում և իրենց ցույց տալիս շատ պարզ ձևով։

Մոնիտորինգի կենտրոն ենք շուտով հիմնելու ԱՄՆ–ի հետ համագործակցությամբ, որը թույլ է տալու խելացի ձևով մոնիտորինգ անել մեր բոլոր ռենտգեն սարքերը ցամաքային կետերի։

Հաջորդը, իհարկե մաքսային միասնական հաշվի ներդրումն է, որը թույլ է տալիս մաքսային ուղղությամբ կատարվող վճարները մեկ միասնական հաշվի միջոցով անել և էապես թեթևացնել դրա հետ կապված բյուրոկրատական բեռը բիզնեսի համար«–ասաց նա։