2025-ին ՀՀ -ն ԵԱՏՄ մաքսատուրքերի բյուջե է փոխանցել 125,4 մլրդ դրամ

2025-ին ՀՀ -ն ԵԱՏՄ մաքսատուրքերի բյուջե է փոխանցել 125,4 մլրդ դրամ
2025 թվականի արդյունքներով ՀՀ մաքսային ծառայությունները 131,1 մլրդ դրամ են հավաքել։ Այս 131,1 մլրդ–ից 125,4 մլրդ–ը փոխանցվել է ԵԱՏՄ մաքսատուրքերի բյուջե, հետ է ստացել մոտ 69,5 մլրդ։ Այս մասին ասվում է Պետ​​եկամուտների կոմիտեի տարեկան հաշվետվության մեջ։
Հաշվի առնելով, որ ոչ բոլոր մաքսատուրքերն են փոխանցվում ԵԱՏՄ բյուջե, Հայաստանի մաքսատուրքերից ստացված ընդհանուր բյուջեի եկամուտները կազմել են 75,2 մլրդ դրամ կամ գրեթե նույնքան, որքան 2024 թվականին (1.3% պակաս)։
Համեմատության համար` 2024 թվականին Հայաստանը ԵԱՏՄ «ընդհանուր կաթսայից» ստացել է 76 մլրդ 166 մլն դրամ մաքսատուրք կամ մի փոքր (879 մլն դրամ) ավելի, քան 2023 թվականին։
Այսպիսով, 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, մաքսատուրքերի ներհոսքը նվազել է ապրանքների (հատկապես ոսկու և էլեկտրոնիկայի) միջազգային վերավաճառքի ծավալների նվազմանը զուգահեռ։