Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է պահպանել կայուն դինամիկա
Հայաստանի անշարժ գույքի շուկայում այս պահին գների էական տատանումներ չեն արձանագրվում. Երևանում գները պահպանվում են գրեթե անփոփոխ, իսկ մարզերում նկատվում է ավելի ակտիվ շարժ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության պետ Էդգար Կիրակոսյանը նշեց, որ շուկայական արժեքների ուսումնասիրության համար առանձնացվել են այն գործարքները, որոնք ունեն առավել մեծ տեսակարար կշիռ և իրական ազդեցություն շուկայի ընդհանուր պատկերի վրա: Դրանք, մասնավորապես, հողամասերի և բնակարանների առուվաճառքի գործարքներն են:
Նրա խոսքով՝ միաժամանակ իրականացվել է անհատական բնակելի տների, ավտոտնակների, արտադրական և հասարակական նշանակության օբյեկտների առուվաճառքների մոնիթորինգ, սակայն տվյալ ոլորտում գործարքների ծավալը համեմատաբար փոքր է, և դրանց ազդեցությունը շուկայի ընդհանուր դինամիկայի վրա էական չէ:
«Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին գրանցվել է բնակարանների առուվաճառքի ավելի քան 21 հազար գործարք, իսկ հողամասերի մասով՝ 23 հազար գործարք: Վերլուծությունն իրականացվել է ոչ միայն գների, այլև գործարքների քանակի, տարածքային բաշխման և այլ բաղադրիչների համադրմամբ: Երևան քաղաքում բնակարանների շուկայական արժեքը հաշվարկվել է մեկ քառակուսի մետրի միջին գնի հիման վրա՝ըստ վարչական շրջանների: Տարվա ամփոփմամբ արձանագրվել է 0.3 տոկոս աճ, ինչը վկայում է շուկայի կայուն վիճակի մասին»,- նշեց շուկայի վերլուծության վարչության պետ Էդգար Կիրակոսյանը:
Մարզերում, սակայն, պատկերն էապես տարբեր է: Բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարանների մեկ քառակուսի մետրի միջինացված շուկայական արժեքի հաշվարկով արձանագրվել է 16.4 տոկոս աճ:
Նյութն ամբողջությամբ՝ Արմենպրես