Տավուշում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026 - 2030 թվականների ռազմավարական ծրագիրը

Տավուշում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026 - 2030 թվականների ռազմավարական ծրագիրը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Տավուշի  մարզպետ Հայկ Ղալումյանը մարզպետարանում հանդիպել են  զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարների հետ։
Հանդիպմանը ներկա են եղել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և համայնքների ղեկավարները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026 - 2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը ուղենիշային փաստաթուղթ է առաջիկա 5 տարիների զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար։
Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունը միտված է ստեղծել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ, որը կնպաստի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև կդիրքավորի Հայաստանը համաշխարհային շուկայում որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ, կայուն, պատասխանատու և համընդհանուր հասանելի երկիր։
625098404_1340708781431835_8961956464881009968_n.jpg (121 KB)
Ռազմավարության մեջ ամրագրված գերակայություններից է Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը և միջազգային զբոսաշրջիկների տարեկան ծախսը 3.8 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելը՝ շուրջ երկու անգամ բարձրացնելով 2024 թվականի արդյունքը։
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին։