2026–ին խաղողի մթերման խնդիր չի լինելու. Պապոյան

2026–ին խաղողի մթերման խնդիր չի լինելու. Պապոյան

2024 թվականին 164 200 տոննա խաղող է մթերվել, որևէ բողոք չի եղել, 2025–ին մթերվել է 200 000 և էլի բողոք չի եղել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Նույնիսկ շատ մեծ ցանկության և հրահրումների արդյունքում բողոք չի եղել, որովհետև բոլոր 200 000 տոննան մինչև վերջ մթերվել է։ Ավելին ասեմ, վերջում բոլոր մեր հայրենակիցներ զանգել են, ինձ ասել են, մեկ, օրինակ, ԶԻԼ մեքենա, այգու տակից հատիկներ ենք հավաքել, դա կարող ենք մթերել։ Զանգել եմ գործարաններին, դա էլ ենք մթերել։ Այսինքն Հայաստանում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել, և աճը կազմել է  21.8%։

Այս տարի գինը եղել է ավելի բարձր, քան անցած տարի։ և 2024 թվականի խաղողի մթերման հետ կապված խնդիր չի եղել, 2025–ին էլ չի եղել, 26-ին էլ չի լինելու»,–ասաց նա։

Նախարարը նշեց, որ կոնյակի սպիրտի արտահանման ծավալները աճել են 13.7%-ով՝ 10.9 միլիոն լիտրից հասնելով 12.4 միլիոն լիտրի, և սա է պատճառը, որ կարողացել են մթերում անել։