ՔՊ–ն փակ քննարկում է անցկացնում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ
Այս պահին Հայաստանի Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ քննարկում է անցկացնում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
Նշենք, որ ավարտվում է Մարտին Գալստյանի պաշտոնավարման ժամկետը և նոր ընտրություն պետք է լինի։
Մեր տեղեկություններով ՔՊ–ն կրկին Մարտին Գալստյանի թեկնածությունն է առաջադրելու։
Կենտրոնական բանկի նախագահին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահն է 2020 թվականի հունիսի 13-ից։ Մինչ այդ նա եղել է ԿԲ խորհրդի անդամ: