ՌՀՍ-ի երկարաձգման փոխարեն նոր համաձայնագիր. Թրամփի առաջարկը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Ռազմավարական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետի փոխարեն երկարաձգման փոխարեն նոր՝ կատարելագործված պայմանագրի մշակման օգտին: Նման հայտարարություն նա արել է իր «Truth Social» սոցցանցում։
«Մենք պետք է թույլ տանք մեր միջուկային փորձագետներին մշակել նոր՝ կատարելագործված և արդիականացված համաձայնագիր, որը ապագայում երկար կծառայի»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 2010 թվականի ապրիլի 8-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին, «վատ է համաձայնեցվել» Միացյալ Նահանգների կողմից: