Լավ աշխատել՝ քիչ հարկվե՞լ. ինչու՞ սա չի աշխատում. Հարկեր. տուրքեր. կրքեր

Հայաստանը փաստացի նոր տնտեսական զարգացման դոկտրին է ձևավորում, որը պետք է որոշի՝ ինչ մոդելով է զարգանալու տնտեսությունը առաջիկա տարիներին։ Քննարկվել է շրջանառության հարկի համակարգը՝ հասկանալու՝ ինչ արդյունք է տվել, ինչ խնդիրներ է ստեղծել և ինչ փոփոխություններ են սպասվում։ Այս թեմաները  Գործարար Ալիք-ի եթերում տնտեսագետ Հակոբ Ավագյանը քննարկել է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ։