ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չկա․ Սիմոնյանը՝ Լավրովին

ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չկա․ Սիմոնյանը՝ Լավրովին

Հայաստանը չի կարծում, որ երկիրը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, հինգշաբթի օրը հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանը, մենք չենք կարծում, որ պետք է դուրս գանք այնտեղից։ Մենք կարծում ենք, որ կարող ենք միասին լուծում գտնել, որը շահավետ կլինի երկու կողմերի համար», - ասել է նա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

Միաժամանակ նա նշել է, որ  Հայաստանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ դեռևս ունի հարցեր, որոնց պատասխանը Երևանում այդպես էլ չեն ստացել։

«Մենք հարցեր ունենք, որոնց պատասխանները դեռևս չենք ստացել։ Դրանք բազմիցս բարձրացվել են», - ասել է Սիմոնյանը։