Նոր գյուղը նոր մանկապարտեզ ունի

Նոր գյուղը նոր մանկապարտեզ ունի
Կոտայքի մարզպետի աշխատակազմը հրապարակել է Ակունքի համայնքի Նոր գյուղ բնակավայրի մանկապարտեզի լուսանկարները: Հրապարակման մեջ գրված է.
Լուսանկարներում Կոտայքի մարզի ամենագեղեցիկ մանկապարտեզներից մեկն է' կառուցված Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրում։
 Սա կառավարության կողմից խոստացված 500 մանկապարտեզներից մեկն է, որը նախատեսված է 90 երեխայի համար։
Այն կառուցվել է ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով, ընդհանուր 273 միլիոն դրամ արժեքով, ևս 100 մլն դրամ ՀՀ կառավարությունը տրամադրել է գույք ձեռք բերելու համար։
Նոր գյուղ բնակավայրը վերջին 35 տարում մանկապարտեզ չի ունեցել։