Քաղաքացիներն ինքնակամ շինությունները կարող են օրինականացնել մինչև դեկտեմբերի 31-ը

Քաղաքացիներն ինքնակամ շինությունները կարող են օրինականացնել մինչև դեկտեմբերի 31-ը

Մենք ստեղծել ենք հնարավորություն այն քաղաքացիների համար, որոնք բաց են թողել սահմանված ժամկետը, ունենան ևս մեկ հնարավորություն մինչև 2021 թվականի օդային լուսանկարահանման իրականացումը կառուցած ինքնակամ կառույցները հաշվառել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով նրան, որ քաղաքացիները կարող են ինչեւ այս տարեվերջ օրինականացնել իրենց ինքնակամ շինությունները։          

«Քաղաքացին ինքը ինչպես պետք է հիշի, պետք է համոզվի, որ օդային լուսանկարի վրա երևում է այդ օբյեկտը, թե ոչ։ Նախ և առաջ սեփական միջոցներ, նկար, հեռախոս, հետո բաց հասանելի աղբյուրներ կան, այդ թվում և օդային լուսանկարներ պարունակող, օրինակ Google Earth-ը և նմանատիպ ծրագրային փաթեթներ, որտեղ երևում է ըստ տարիների, թե կոնկրետ միավորը տեղում առկա է, թե առկա չէ։ Հաջորդ տարբերակը, որ պաշտոնական տեղեկատվություն կարող է հայցել կադաստրի կոմիտեից։

Առաջին քայլը. համոզվել, որ օբյեկտը կառուցվել է մինչև այդ նկարահանման իրականացումը։ Դրանից հետո սեփականատերը պետք է գտնի որակավորված այնպիսի մասնագետ, շուկայական ազատ պայմաններում բանակցելով գինը և ընտրելով այն որակավորված անձին, ում հետ, որ ինքը ուզում է աշխատել, որպեսզի որակավորված անձը իրականացնի տեղում գույքի չափագրություն։ Շատ կարևոր է, որ սեփականատերերը հետևեն չափագրողի կատարած աշխատանքներին բնության մեջ, համոզվեն, որ աշխատանքները կատարվում են հավուր պատշաճի։

Չափագրումից հետո չափագրողը այդ փաստաթղթերը ներբեռնելու է  էլեկտրոնային համակար։ Այսինքն կառուցապատողը չի վերցնելու որևէ թուղթ, որևէ տեղ գնա, որևէ գործողություն անի, ներբեռնվելու է էլեկտրոնային համակարգ, դրա վերաբերյալ սեփականատերը պետք է ստանա SMS ծանուցում, որ ինքնակամի վերաբերյալ հաշվառման փաթեթը ներբեռնված է էլեկտրոնային համակարգ։

Բայց սա դեռ չի նշանակում հաշվառում, հետագայում մենք մեր գործողություններով ստուգելու ենք օդային լուսանկարների վրա դրա առկայությունը, օբյեկտը համարվելու է հաշվառված, որից հետո նոր քաղաքացին կարող է սկսել ինքնակամ օրինականացման գործընթաց՝ դիմելով այն համայնքին, որտեղ որ գտնվում է ինքնակամ կառույցը։

Այսինքն կարևոր է նաև նշել, որ ինքնակամի հաշվառում չի նշանակում օրինական ճանաչված շինություն։ Հաշվառելուց հետո կա ևս մեկ գործընթաց, որ պետք է դիմել համայնքին օրինականացման վերաբերյալ որոշում ստանալ, վճարումներ կատարել, այնուհետև ներկայացնել իրավունքի պետական գրանցման։ Սրա վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 31-ն է»,–ասաց նա։