Առողջապահական ծառայության դիմաց տերմինալով վճարման դեպքում քաղաքացուն պարտադիր կտրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն

Առողջապահական ծառայության դիմաց տերմինալով վճարման դեպքում քաղաքացուն պարտադիր կտրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն

Վճարահաշվարկային տերմինալների միջոցով բժշկական ծառայությունների համար կատարված վճարումների դիմաց քաղաքացիներին պարտադիր կտրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նախագծի հեղինակը՝ պատգամավոր Ծովինար Վարդանյանը հիշեցրեց՝ բժշկական ծառայություններից օգտվելիս պարտադիր է վճարումներն անկանխիկ կատարելը:

«Այդ վճարումները հնարավոր է իրականացնել կամ POS տերմինալներով, կամ բժշկական հաստատություններում դրված տերմինալների միջոցով: Ըստ նախագծի՝ այսուհետ բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս անձանց տրվելու է էլեկտրոնային ՀԴՄ կտրոն: POS տերմինալով վճարում կատարելիս այս օրենքն, այսպես թե այնպես, գործում էր, իսկ վճարային տերմինալների դեպքում նման հնարավորություն չկար: Հիմա այդ հնարավորությունն ենք ընձեռում»,-ասաց պատգամավորը:

Այդ ամբողջ տվյալները՝ ծառայությունները, որոնցից մարդիկ օգտվել են, հավաքվելու են Armed-ում: Ըստ պատգամավորի՝ հնարավոր կլինի դա վերլուծելով՝ նաև հետագայում վերհանել ապահովագրության հետ կապված խնդիրները, թե մարդիկ որ ծառայություններից են շատ օգտվել:

ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը հայտնեց նախագծի առնչությամբ կառավարության կողմ եզրակացությունն ու տեխնիկական առաջարկները: