Հրապարակվել է Դրամավարկային քաղաքականության թափանցիկության հերթական զեկույցը
Փետրվարի 3-ին՝ Կենտրոնական բանկի խորհրդի նիստին, խորհրդի բոլոր անդամները միաձայն կողմ են քվեարկել վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողնելու վերաբերյալ: Թափանցիկության զեկույցում մանրամասն ներկայացված են Խորհրդի անդամների անհատական որոշման հիմնավորումները, տեսակետներն ու քննարկած հիմնական ռիսկերն ու անորոշությունները։
ԿԲ-ն հրապարակել է ենք նաև զեկույցին կից «Դրամավարկային քաղաքականության հեռանկարներ» սահիկաշարը, որտեղ ամփոփված են հիմնական անորոշությունների համատեքստում համաշխարհային և ներքին տնտեսության զարգացումները, որոնք քննարկվել են դրամավարկային քաղաքականության որոշման կայացման գործընթացում։
Թափանցիկության զեկույցին և Դրամավարկային քաղաքականոսւթյան հեռանկարներին կարող եք ծանոթ ԿԲ կայքում: