Ֆիրդուսի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել

Ֆիրդուսի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել

Երևանի 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի բնակիչներն այսօր՝ փետրվարի 4–ին, բողոքի ակցիան են կազմակերպել արդարադատության նախարարության շենքի մոտ։ Նրանք բողոքում են, որ գերակա շահ ճանաչված իրեն տները շուկայական գնով չեն գնահատում։ Ըստ բնակիչների, անկախ գնահատողները ասում են՝ եթե իրական գնահատականը տանք, մեզ լիցենզիայից կզրկեն։

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:

Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:

Նշենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից,  մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։