Ոսկեհասկը նոր սպորտային համալիր ունի. Վիդեո
Ախուրյան համայնքի Ոսկեհասկ բնակավայրում հանդիսավորությամբ բացվել է նոր վերանորոգված սպորտային համալիրը։
Բացմանը արարողությանը մասնակցել էՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը : Նա կարևորել է մարզական ենթակառուցվածքների զարգացումն ու նման նախաձեռնությունների դերը երիտասարդների առողջ ապրելակերպի ձևավորման և համայնքային կյանքի աշխուժացման գործում։
Մարզադպրոց ունենալու գաղափարը նախաձեռնել են ինչպես արտերկրում, այնպես էլ Ոսկեհասկում բնակվող երիտասարդները, որոնք նաև աջակցություն են ցուցաբերել ծրագրի իրականացմանը։ Նորաբաց մարզական կենտրոնը հնարավորություն կտա համայնքի երեխաներին և երիտասարդներին զբաղվել տարբեր մարզաձևերով՝ ունենալով համապատասխան պայմաններ։ Նախագծի արժեքը կազմել է շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար, որի 60 միլիոն դրամն ապահովվել է համայնքի ներդրմամբ։
Սպորտային համալիրի գործունեությունը վերահսկելու է համայնքապետարանը։
Տեսանյութն՝ այստեղ