ԿԲ-ն որոշել է սահմանափակել բանկային քարտերով վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը

ԿԲ-ն որոշել է սահմանափակել բանկային քարտերով վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը
Կենտրոնական բանկը որոշել է սահմանափակել բանկային քարտերով (անկանխիկ) վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այս մասին  տեղեկացրել է  այսօրվա  ասուլիսում։  Ըստ նրա՝ մարտի 1-ից միջնորդավճարը միջինում գրեթե կիսով չափ կնվազի:
Arca քարտերի համար միջնորդավճարը  կդառնա 0.5, իսկ միջազգային քարտերի համար՝ 0.9%: