Հայաստան ներմուծված բենզինը գների վրա մեծ ազդեցություն չի ունենա
Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը դժվարացավ ասել, թե հարևան երկրներից ապրանքների ներմուծումը, ապաշրջափակումն ինչպես կարող են ազդել գների վրա։
Նա նշեց, որ դեռ նմանատիպ վերլուծություն չունեն, քանի որ նմանատիպ ապրանքների քանակը բավականին սեղմ ու սահմանափակ է։
«Այնուամենայնիվ, մենք որոշակի ազդեցություններ կտեսնենք բենզինի ներմուծման արդյունքում, սակայն կարծում եմ, որ այդ ազդեցություններն էական չեն լինի»,– ընդգծեց ԿԲ նախագահը։
Ըստ նրա` եթե մենք ունենանք բաց սահմաններ, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ` ներմուծման և արտահանման տեսանկյունից, դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա։