Վանաձորում ուսումնարան է վերանորոգվում. Տեսանյութ

Վանաձորում ուսումնարան է  վերանորոգվում. Տեսանյութ
Ավերակից` ժամանակակից կրթահամալիր. 558 մլն դրամ ներդրում` պետբյուջեից. Նման վերտառությամբ հրապարակում է կատարել Լոռիի մարզպետի աշխատակազմը: Դրանում, մասնավորապես, ասվում է.
Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան պետական ուսումնարանը հիմնանորոգվում է՝ վերածվելով ժամանակակից կրթական միջավայրի։
Տեսանյութում ներկայացված է նաև ուսումնարանի վիճակը` մինչև հիմնանորոգումը։
Ուսումնարանն ունի 238 սովորող, գործում են 9 մասնագիտական ուղղություններ։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հետևել է ավարտական փուլում գտնվող աշխատանքների ընթացքին։