Հնդկաստանը չի հրաժարվել ռուսական նավթից. Մոդի

Հնդկաստանը չի հրաժարվել  ռուսական նավթից. Մոդի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հաստատել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Սակայն նա չի նշել, թե արդյոք քննարկվել է երկրի կողմից ռուսական նավթ գնելուց հրաժարվելու հարցը։

«Հրաշալի էր այսօր խոսել իմ սիրելի ընկեր նախագահ Թրամփի հետ։ Ես ուրախ եմ, որ Հնդկաստանում արտադրված ապրանքները այժմ կվայելեն 18% նվազեցված սակագին։ Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից ես խորը երախտագիտություն եմ հայտնում», - գրել է նա սոցիալական ցանցերում։

Մոդին ընդգծել է, որ երբ երկու խոշոր տնտեսություններ և աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունները միասին աշխատում են, դա օգուտ է բերում երկու ժողովուրդներին և բացում է փոխշահավետ համագործակցության հսկայական հնարավորություններ։

«Նախագահ Թրամփի առաջնորդությունը կենսական նշանակություն ունի համաշխարհային խաղաղության, կայունության և բարգավաճման համար։ Հնդկաստանը լիովին աջակցում է նրա ջանքերին՝ խաղաղության հասնելու համար», - ընդգծել է Հնդկաստանի վարչապետը։

Նա հավելել է, որ անհամբեր սպասում է նրա հետ սերտ համագործակցությանը՝ գործընկերությունը աննախադեպ մակարդակի հասցնելու համար։

Նարենդրա Մոդին, սակայն, չի հիշատակել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ փետրվարի 2-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ համաձայնության է եկել Հնդկաստանի հետ՝ դադարեցնելու ռուսական նավթի գնումները։ Թրամփը պնդում էր, որ դա կօգնի ավարտել Ուկրաինայում պատերազմը։