Ռուսաստանը ցանկանում է միանալ TRIPP նախագծին

Ռուսաստանը ցանկանում է միանալ TRIPP նախագծին
Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծին միանալու հնարավոր տարբերակները։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Կառավարությունը քննարկում է Երևանի բոլոր հարցումները։ Այդ հարցումները օպերատիվ կերպով մշակվում են մեր համապատասխան գերատեսչությունների կողմից։ Թրամփի երթուղու (TRIPP նախագիծ — խմբ.) վերաբերյալ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու այս նախագծին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիների» եզակի փորձը։ Հավանական է, որ նախևառաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման և գործունեության մանրամասներին։ Ինչքան մենք հասկանում ենք, այն գտնվում է իր վաղ փուլում։ Մեր առաջարկը Երևանին, որը նախատեսում է խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, մնում է ուժի մեջ», — նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։