Հասարակական տրանսպորտը Գերմանիայում չի աշխատի
Այսօր Գերմանիայի խոշորագույն քաղաքներում տեղի կունենան լայնածավալ գործադուլներ, որոնց ընթացքում հասարակական տրանսպորտի գործունեությունը կդադարեցվի, ասվում է Ver.di արհմիության հայտարարության մեջ։
Հասարակական տրանսպորտի գործունեությունը լիովին կդադարեցվի Բեռլինում, Համբուրգում և Բրեմենում։ Ծառայությունը կդադարեցվի նաև Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի, Մեկլենբուրգ-Առաջնային Պոմերանիայի և Բրանդենբուրգի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում։ Ստորին Սաքսոնիան միակ տարածաշրջանն է, որը չի գործադուլների ենթարկվել։
Բավարիայում գործադուլները կազդեն Մյունխենի, Նյուրնբերգի, Աուգսբուրգի, Ռեգենսբուրգի, Բամբերգի, Պասաուի, Լանդսհուտի և Շվայնֆուրտի վրա։ Երկրի հարավ-արևմուտքում ծառայությունները կդադարեցվեն Շտուտգարտում, Կարլսրուեում, Հեյլբրոնում, Ֆրայբուրգում, Բադեն-Բադենում, Էսլինգենում և Կոնստանցում։
Միությունը փորձում է ճնշում գործադրել բոլոր 16 դաշնային հողերի գործատուների վրա, մասնավորապես՝ պահանջելով կրճատել շաբաթական ընդհանուր աշխատանքային ժամերը և հերթափոխի տևողությունը։ Միության անդամները նաև պահանջում են ավելի երկար հանգստի ընդմիջումներ և ավելի բարձր պարգևավճարներ գիշերային հերթափոխների և հանգստյան օրերի համար։
Ակնկալվում է, որ գործադուլին կմասնակցեն 150 տրանսպորտային ընկերությունների մոտ 100,000 աշխատողներ։