Վրաստանը 2025-ին ներկրել է նավթամթերքի ռեկորդային ծավալ՝ $1,35 մլրդ արժողությամբ

Վրաստանը 2025-ին ներկրել է նավթամթերքի ռեկորդային ծավալ՝ $1,35 մլրդ արժողությամբ

2025 թվականին Վրաստանը ներմուծել է շուրջ 1,8 միլիոն տոննա նավթամթերք՝ ընդհանուր 1,35 միլիարդ դոլար արժեքով։ Այս մասին հաղորդում է բիզնես մեդիա հարթակ BMG-ը։

2024 թվականի համեմատ ներմուծման արժեքը աճել է 4%-ով, իսկ մատակարարումների ծավալը՝ 13%-ով։ Փորձագետները այս դինամիկան բացատրում են համաշխարհային վառելիքի շուկայում գների նվազումով, ինչը խթանել է ավելի մեծ քանակների գնումը։

Չնայած մատակարարումների որոշ կրճատմանը՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Վրաստան նավթամթերքի խոշորագույն մատակարարը։ Միևնույն ժամանակ, ռուսական մատակարարումները նվազել են մոտ 3%-ով՝ նախորդ տարվա համեմատ։

▪️2025 թվականին Վրաստանը նաև ակտիվորեն զբաղվել է նավթամթերքի վերաարտահանմամբ։ Ներմուծված վառելիքի շուրջ 5%-ը (մոտ 90 հազար տոննա) վերաարտահանվել է դեպի Նիդերլանդներ, Հայաստան և Ադրբեջան։

Տվյալները վկայում են, որ Վրաստանը ոչ միայն խոշոր ներկրող է տարածաշրջանում, այլ նաև աստիճանաբար ուժեղացնում է իր դերը որպես վառելիքի տարանցիկ և վերաարտահանող հանգույց։

Աղբյուրը՝ banksnews.am