Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հունվարի 27-ի ամրագրումները կսպասարկի հունվարի 24-ին
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ 20․01․2026 թ․ ընդունված «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված լրացման համաձայն՝ հունվարի 27-ը սահմանվել է ոչ աշխատանքային օր։
Քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու համար Ծառայությունը չի չեղարկում արդեն իսկ կատարված ամրագրումները և դրանք սպասարկելու է ամբողջ ծավալով՝ հունվարի 24-ին։ Այդ մասին տեղեկացրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Հունվարի 27-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից մատուցվող ծառայությունների համար նախապես հերթագրված անձինք (ինչպես migration.e-gov.am հարթակի, այնպես էլ EarlyOne հավելվածի միջոցով) կսպասարկվեն 2026 թվականի հունվարի 24-ին՝ շաբաթ օրը։