Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալները կաճեն. դեսպանը հանդիպել է Անտոնին Ֆինկելնբուրգի հետ

Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալները կաճեն. դեսպանը հանդիպել է Անտոնին Ֆինկելնբուրգի հետ

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Գերմանիայի մեծածախ առևտրի, արտաքին առևտրի և ծառայությունների դաշնային ասոցիացիայի Գլխավոր գործադիր տնօրեն Անտոնին Ֆինկելնբուրգի հետ։ Այս մասին հայտնել են  դեսպանությունից:

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական ոլորտում արդյունավետ համագործակցության ընդլայնման ուղիները։ ՀՀ դեսպանը գոհունակություն հայտնել է Հայաստանի՝ Import Promotion Desk-ի գործընկեր երկիր դասվելու առնչությամբ, քննարկվել են առաջիկայում այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։

Import Promotion Desk ծրագրի շնորհիվ Հայաստանը առաջիկա տարիներին կընդլայնի իր արտահանման ծավալները դեպի Գերմանիա, հատկապես՝ գյուղատնտեսության և տեքստիլի ոլորտներում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի վերաբերյալ։