Հայաստանը շուտով ռուսական հեղուկ գազ կներկրի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով

Հայաստանը շուտով ռուսական հեղուկ գազ կներկրի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով

Հայաստանը շուտով ռուսական հեղուկ գազ կներկրի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Թե Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի առաջին խմբաքանակը ե՞րբ Հայաստան կհասնի և կոնկրետ ո՞ր ընկերություններն են ներկրելու, նախարարությունը չի հայտնում:

Վերջին օրերին հեղուկ գազը կտրուկ թանկացել է, ըստ կառավարության, Իրանից այս պահին վառելիք ներկրել հնարավոր չէ, ռուսականի ներկրումն էլ չի ստացվում Վերին Լարսի փակման պատճառով: