Հայէկոնոմբանկը և IBRS խորհուրդը միավորում են ջանքերը՝ հանուն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման
Հայէկոնոմբանկը և Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը (IBRS Council) Փոխըմբռնման հուշագիր են կնքել, որով նախատեսվում է մեկտեղել ռեսուրսները՝ նպաստելու Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը և խթանելու միջազգային գործարար համագործակցությունը:
Հունվարի 12-ին կայացած բիզնես երեկույթի ընթացքում հուշագիրը ստորագրեցին Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի՝ գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյանը և IBRS խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը:
«Հայէկոնոմբանկն արդեն տևական ժամանակ է՝ համագործակցում է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի հետ: Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը փաստում է մեր գործընկերության խորացման մասին: Վստահ ենք, որ այս համագործակցությունը զարգացման նոր դռներ կբացի գործարարությամբ զբաղվող մեր հաճախորդների առջև՝ ընդլայնվելու, նոր շուկաներ մուտք գործելու համար», – նշեց Վահե Ղազարյանը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ նախաձեռնությունները կխթանեն Հայաստանի տնտեսության կայուն աճը:
Հայէկոնոմբանկը, կարևորելով ՓՄՁ ոլորտի զարգացումը, ձգտում է տարատեսակ ծրագրերի, բիզնես գործիքների և համագործակցությունների միջոցով հարստացնել բիզնեսի մասին ՓՄՁ-ների գիտելիքները, առաջարկել այլընտրանքային ներդրումային միջոցներ և խթանել ցանցային կապերի զարգացումը:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: