Գևորգ Պապոյանը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության 18-րդ գլոբալ համաժողովին

Գևորգ Պապոյանը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության 18-րդ գլոբալ համաժողովին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պապոյանը Բեռլինում կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության 18-րդ գլոբալ համաժողովին։

Էկոնոմիկայի նախարարը Գերմանիայի կգործուղվի հունվարի 16-18-ը։