«Արմպետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հերթական թերլիցքավորման դեպքը

«Արմպետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հերթական թերլիցքավորման դեպքը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի,  դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։

Այդ մասին տեղեկացնում է Իրազեկման, խորհրդատվության և հանրության  հետ տարվող աշխատանքների բաժինը։ 

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել Է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպք հետևյալ հասցեում

ք Երևան, Լենինգրադյան 48

Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։