Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 6-12-ը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 6-12-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ հունվարի 6-9-ը և 11-12-ը,
- Արաբկիրում՝ հունվարի 6-9-ը,
- Նոր Նորքում՝ հունվարի 10-ին,
- Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ հունվարի 6-ին, 8-10-ը և 12-ին,
- Նոր Նորքում՝ հունվարի 9-ին և 12-ին,
- Շենգավիթում՝ հունվարի 7-ին, 9-ին և 11-12-ը,
- Արաբկիրում՝ հունվարի 5-9-ը և 12-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: