«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ֆիննախին չի փոխանցելու քաղաքացիների վերաբերյալ անձնական տվյալներ

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն  ֆիննախին չի փոխանցելու քաղաքացիների  վերաբերյալ անձնական տվյալներ
ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
սոցիալական հարթակներում տարածվող և իրականությանը չհամապատասխանող լուրերին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով (ԱՐՔԱ քարտերով) անկանխիկ վճարումների իրականացման դեպքում գործող 2 % հետվճարի միջոցառման շրջանակում «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ՀՀ ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու և չի տրամադրելու քաղաքացիների իրականացրած գործարքների վերաբերյալ անձնական տվյալներ կամ բանկային գաղտնիք հանդիսացող որևէ տեղեկություն։
Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը»։