2025թ.-ի դեկտեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

2025թ.-ի դեկտեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները, ըստ որի ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առեւտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը:

Պարտատոմսերի շուկա
Դեկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 32․5 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 105 գործարք՝ շուրջ 29 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 328 %-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
Government bonds-04 6_2026-01-08_17-54-01.jpg (184 KB)

Կորպորատիվ պարտատոմսերի շուկա
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում կնքվել է 1504 գործարք, մոտ 13,3 մլրդ ՀՀ դրամ ծավալով, դեկտեմբերի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 167 կորպորատիվ պարտատոմսերով։
Corporate bonds-05 2_2026-01-08_17-15-01.jpg (190 KB) 

Բաժնետոմսերի շուկա


Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ շուրջ 467 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առեւտրի ծավալը աճել է 217 %-ով, իսկ կապիտալիզացիան՝ 6.29 %-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 190 գործարք։

Equity-07 2_2026-01-08_17-31-01.jpg (163 KB)

 

ՌԵՊՈ գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ: Դեկտեմբեր ամսին կնքվել է 37 ռեպո գործարք։ 
Զամբյուղային ռեպո հարթակում դեկտեմբեր ամսվա ընթաքում կնքվել է 5 գործարք՝ մոտ 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։

Repo-06 2_2026-01-08_17-46-01.jpg (190 KB)

Արտարժույթի շուկա

Դեկտեմբերին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 4 գործարք՝ շուրջ 877 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 381-381.40 դրամ միջակայքում, առաջարկը՝ 381․25-381.75 դրամի միջակայքում։ Կնքված գործարքների միջին գինը կազմել է 381.35 դրամ: