Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մասնագետների հետ այցելել է հիմնանորոգման կարիք ուեցող մի քանի դպրոցներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մասնագետների հետ այցելել է հիմնանորոգման կարիք ուեցող մի քանի դպրոցներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանն այցելել են Երևանի Է. Թելմանի անվան N13 հիմնական դպրոց։
Նախագծային կազմակերպության և կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների հետ նրանք դիտարկել են գոյություն ունեցող շենքի վիճակը, քննարկել նախագծային հնարավոր լուծումները։
Այնուհետև կոմիտեի պաշտոնյաներն այցելել են Արագածոտնի մարզ՝ ուսումնասիրելու Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան և Աղձքի միջնակարգ դպրոցների գոյություն ունեցող շենքերի վիճակը։ Նրանք դիտարկել են մինչ այժմ կատարված աշխատանքները։ Նախատեսվում է մասնագիտական քննարկումների միջոցով գտնել առավել արդյունավետ լուծումները և հստակեցնել հաջորդող քայլերը։