Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ

Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10։15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ջրային պարեկները կանգնեցրել են Կարմիր գյուղի մի բնակչի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան։

Ստուգմամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 110 հատ ընդհանուր 49.6 կիլոգրամ սիգ տեսակի ձուկ։

Տղամարդն ավտոմեքենայով հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Հանգամանքերը պարզվում են