ՀՀ կառավարության հերթական նիստում 𝟵𝟯𝟵 միլիոն 𝟱𝟭𝟴 հազար դրամ է հատկացվել Լոռու մարզին
ՀՀ կառավարության հերթական նիստում 𝟵𝟯𝟵 միլիոն 𝟱𝟭𝟴 հազար դրամ է հատկացվել #Լոռու մարզին՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 𝟕 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակով:
Նիստին մասնակցել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Այդ ծրագրերն են՝
- Վանաձոր համայնքի #Վանաձոր բնակավայրի Տերյան, Թատերական, Սոս Սարգսյան և Չարենցի փողոցների հիմնանորոգում (աշխատանքներն ավարտված են),
- Ստեփանավան համայնքի #Ստեփանավան բնակավայրի Ռումինական թիվ 6,8,12,14,20 բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացում և էներգաարդյունավետության արդիականացում (աշխատանքները կատարվել են 90 տոկոսով),
- Տաշիր համայնքի #Նովոսելցովո և #Մեղվահովիտ բնակավայրերի գազիֆիկացում (աշխատանքերը կատարվել են 70 տոկոսով),
- Տաշիր համայնքի #Մեծավան, #Նորաշեն, #Ապավեն, #Արծնի, #Լեռնահովիտ, #Ձորամուտ, #Սարչապետ, #Պաղաղբյուր բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ (աշխատանքները կատարվել են 70 տոկոսով),
- Սպիտակ համայնքի #Սպիտակ, #Կաթնաջուր, #Արևաշող, #Գեղասար, #Ծաղկաբեր, #Լեռնավան, #Ջրաշեն, #Լուսաղբյուր, #Մեծ Պարնի բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ (աշխատանքները կատարվել են 90 տոկոսով),
- Սպիտակ համայնքի #Արջահովիտ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում, #Քարաձոր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի ընդլայնում, #Սպիտակի Բանավան թաղամասի խմելու ջրի ցանցի կառուցում (աշխատանքները կատարվել են 80 տոկոսով),