Սարուխանում ոռոգման և ջրահեռացման համակարգ է կառուցվում

Սարուխանում ոռոգման և ջրահեռացման համակարգ է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շարունակվում են ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները։

Ինչպես տեղեկանում ենք  Գավառի համայնքապետարանից, Սարուխանի ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 14 միլիոն  500 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Արտավազդ Քիշոյան, Զորավար Անդրանիկ և Խոստեղյան փողոցներում ոռոգման և ջրահեռացման համարկարգի կառուցում՝ 460 մետր ընդհանուր երկարությամբ, երկաթբետոնե կիսախողովակներով, անցումներում՝ մետաղական խողովակներով։ Արտավազդ Քիշոյան փողոցում համակարգը ծառայելու է ոռոգմանը, իսկ Զորավար Անդրանիկ և Խոստեղյան փողոցներում ոռոգմանը զուգահեռ նաև՝ ջրահեռացմանը։ Դեռևս նոյեմբերին սկսված աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ 

Ծրագրի իրագործմամբ Սարուխանում շուրջ 200 տնտեսություն հնարավորություն կունենա ոռոգելու ավելի քան 50 հեկտար տնամերձ հողամաս։ Համակարգի միջոցով ջուրն արդեն առանց կորուստների կհասնի հողագործին։

Տեսանյութն՝ այստեղ