Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել շաքարավազի իրացման ոլորտում։
«Մի շարք վաճառքի օբյեկտներում` «Պարմա», «Զովք», «Սիթի», «Սաս», իրականացվել են հսկիչ գնումներ, որոնց արդյունքում ձեռք բերված շաքարավազի թվով 9 նմուշներ («Чайкофский», «Кубань матушка сахар», «Степь Агрохолдинг сахар песок», «Մառանիկ», «Ոսկե ջրաղաց» անվանումներով, «Շաքարավազ սպիտակ/Ալեքս & Հոլդինգ ՍՊԸ», «Հատիկավոր շաքարավազ/ԱՁ Հովհաննես Սաֆարյան», «Շաքարավազ/ SAS փաթեթավորմամբ» և «Շաքարավազ կգ/ գնված YEREVAN CITY») ուղարկվել են լաբորատոր փորձաքննության՝ դրանցում սախարոզի և խոնավության զանգվածային մասը պարզելու նպատակով»,–ասված է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ փորձարկման արձանագրությունները ցույց են տվել, որ բոլոր նմուշները նշված ցուցանիշներով համապատասխանում են սահմանված պահանջներին (ԳՕՍՏ 33222-2015)։