Կասեցվել է «էդո Սարուխ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գործունեությունը

Կասեցվել է «էդո Սարուխ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գործունեությունը

   ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Կոտայքի մարզ, Զովունի 1, 239)։

Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից շահագործվող  վառելիքաբաշխիչ աշտարակը ստուգաչափված չի եղել: 

Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով