Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հետևել են Երևան մտնող միջմարզային մի քանի ճանապարհները նորոգման աշխատանքներին։
Քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միասին ծանոթացել ենք Քանաքեռավանը Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ճանապարհը երկար տարիներ գտնվում էր անմխիթար վիճակում։

Հիմնանորոգումից հետո այն կդառնա այլընտրանք Դավթաշենի կամրջին, ինչը զգալիորեն կբեռնաթափի տվյալ հատվածի երթևեկությունը։
Ծանոթացել ենք նաև Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյանի բնակավայր տանող ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին»:
Տեսանյութն՝ այստեղ