Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկա շաբաթվա էլեկտրոնային աճուրդների ցանկը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկա շաբաթվա էլեկտրոնային աճուրդների ցանկը

Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է սեպտեմբեր ամսվա վարձակալության ենթակա տարածքների առաջիկա աճուրդները։

Ներկայացված աճուրդներին մասնակցելու միջոցով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են հավակնել վարձակալել տարածքներ՝ սննդի կազմակերպման (բուֆետ), գրասենյակային, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն իրականացնելու նպատակով։

Մանրամասները՝ ստորև.

  1. Վարձակալության է տրամադրվում Երևանի հ.181 հիմնական դպրոց շենքի   1-ին հարկից 28․5 քմ տարածք։
  2.  Վարձակալության է տրամադրվում Երևանի Լևոն Շանթի անվան հ. 4 հիմնական դպրոցի շենքի 1-ին հարկից 20․6 քմ տարածք։
  3. Վարձակալության է տրամադրվում ք․ Երևան, Մուրացանի փողոց 110/1 հասցեում գտնվող անցակետ։
  4. Վարձակալության է տրամադրվում Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոցի նկուղային հարկից 72 քմ տարածք։
  5. Վարձակալության է տրամադրվում ք․ Երևան, Արշակունյաց պողոտա 4 շենքի 9-րդ հարկից 15․6 քմ տարածք։
  6. Վարձակալության է տրամադրվում  Երևանի Կոստան Զարյանի անվան h.117 հիմնական դպրոցի 1-ին հարկից 64․1 քմ տարածք։
  7. Վարձակալության է տրամադրվում Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոցի շենքի 1-ին հարկից 26 քմ տարածք։
  8. Վարձակալության է տրամադրվում Երևանի h.136 հիմնական դպրոցի 1-ին հարկից 32․36 քմ տարածք։
  9. Վարձակալության է տրամադրվում Երևանի Վարդան Արևելցու անվան  հ․104 հիմնական դպրոցի շենքի 1-ին հարկից 75․6 քմ տարածք։
  10. Վարձակալության է տրամադրվում  Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան h. 199 հիմնական դպրոցի շենքի 1-ին հարկից 53․6 քմ տարածք։
  11. Վարձակալության է տրամադրվում  Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ.194 հիմնական դպրոցի 1-ին հարկից 82․6 քմ տարածք։
  12. Վարձակալության է տրամադրվում  Երևանի Կարեն Ասրյանի անվան h.171 հիմնական դպրոցի շենքի 2-րդ հարկից 218,5 քմ տարածք։
  13. Վարձակալության է տրամադրվում  Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոցի  1212 քմ մակերեսով մ/շ-ի 5-րդ հարկից 145 քմ տարածք։