Հաղթանակների տարի. Զբոսաշրջության կոմիտեն ամփոփում է 2025-ը
Հայաստանը 2025 թվականին արձանագրել է զբոսաշրջիկների թվի աննախադեպ աճ և միջազգային հեղինակավոր կազմակերպություններից ստացել երեք կարևոր մրցանակ, որոնք հաստատում են երկրի աճող գրավչությունը համաշխարհային զբոսաշրջային քարտեզում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ նշելով, որ վեց ամսվա ընթացքում՝ սկսած մայիս ամսից, Հայաստանն ունեցել է զբոսաշրջիկների թվի պատմական ռեկորդ։
2019 թվականի նոյեմբերի այցելությունների թվի համեմատ արձանագրվել է 26 տոկոս աճ, իսկ անցած տարվա նոյեմբերի համեմատ՝ 15.4 տոկոս աճ։ Ընդհանուր առմամբ, հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի համեմատական աճը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 2 տոկոս՝ հաշվի առնելով, որ այս տարվա մայիսին տարածաշրջանում տեղի ունեցած կարճատև պատերազմը (Խմբ․՝ Իսրայել-Իրան հակամարտություն) բացասաբար է ազդել այդ ամիսների զբոսաշրջային հոսքերի վրա։ Այնուամենայնիվ, տարին ամփոփում ենք պատմական ռեկորդներով»,- ընդգծեց կոմիտեի նախագահը:
Տարվա կարևոր հաղթանակը Լուսինե Գևորգյանը համարում է Հայաստանի կառավարության կողմից ընդունված՝ կոմիտեի հնգամյա ռազմավարական ծրագիրը՝ 2026-2030 թվականների գործողությունների պլանը:
Ամբողջությամբ՝ armenpress.am