Plug and Play աքսելերատորի կողմից մեկնարկած դասընթացները շարունակվում են
ԲՏԱ նախարարության դրամաշնորհային մրցույթի հաղթող Plug and Play աքսելերատորն արդեն ութ շաբաթ Հայաստանում իրականացնում է դասընթացներ` նպատակ ունենալով մասնակից ստարտափներին պատրաստել շուկայում արագ հարմարվելու և սեփական նախագծերը արդյունավետորեն զարգացնելու համար։
Վերջին ութ շաբաթների ընթացքում տարբեր երկրներից Հայաստան են ժամանել 25 միջազգային փորձագետներ, ովքեր մասնակից ստարտափներին տրամադրել են խորհրդատվական ծառայություններ և ապահովել անհատական մենթորություն՝ աջակցելով նրանց գաղափարների զարգացմանը։
Դասընթացներն ընդգրկել են՝ «Մինիմալ աշխատունակ արտադրանքի (MVP) ձևավորում և վավերացում», «Հաճախորդների հետ շփում և նրանց պահանջների վերլուծություն», «Ֆինանսական պլանավորում և ներդրողների պատրաստում», «Բրենդավորման և շուկայավարման ռազմավարություններ» և մի շարք այլ թեմաներ։