Պետբյուջեի եկամուտները հունվար-հոկտեմբերին շուրջ 294.4 մլրդ դրամով աճել են նախորդ տարվա համեմատ

Պետբյուջեի եկամուտները  հունվար-հոկտեմբերին  շուրջ 294.4 մլրդ դրամով աճել են նախորդ տարվա համեմատ

Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության՝ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,367.8 մլրդ դրամ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 294.4 մլրդ դրամով կամ 14.2%-ով:
2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,597.5 մլրդ դրամ,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  312.6 մլրդ դրամով կամ 13.7%-ով:

2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 229.7 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 211.5 մլրդ դրամի դիմաց:

Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/4klE93p